Քրիստիան Դանիելսոնը այսօրվանից սկսում է իր հանդիպումները իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև
Քրիստիան Դանիելսոնը այսօրվանից սկսում է իր հանդիպումները իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնը այսօրվանից սկսում է հանդիպումները իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության տեղեկությամբ, Քրիստիան Դանիելսոնը առավոտյան իր առաջին հանդիպումները կանցկացնի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որից հետո Եվրամիության ներկայացուցչությունում տեղի կունենան հանդիպումներ քաղաքական կուսակցությունների հետ:

Քրիստիան Դանիելսոնը Վրաստան է վերադարձել մարտի 27-ին: Դանիելսոնը երեկ հանդիպումներ է ունեցել Վրաստանում Եվրամիության ու ԱՄՆ-ի դեսպանների, ինչպես նաև ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես ոչկառավարական կազմակերպությունների հետ հանդիպումից հետո, Դանիելսոնը ասել է լրագրողներին,  նախագահ Միշելի ներկայացրած վեց կետերն այն շրջանակն են, որի շուրջ նրանք աշխատում են: Ըստ նրա, վեց կետերի միջև են՝ ընտրական և արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Դանիելսոնը, Եվրամիությունը ամբողջովին ներգրավված է ճգնաժամը հաղթահարելու գործում, չնայած դրան ճգնաժամի կարգավորման պատասխանատվությունը ոչ թե Եվրամիության, այլ Վրաստանի քաղաքական առաջնորդների վրա է:

Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելը մարտի 22-ին հայտարարեց, որ իր անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը կվերադառնա Վրաստան:

Հիշեցնենք, որ Քրիստիան Դանիելսոնը առաջին անգամ Վրաստան էր ժամանել մարտի 12-ին: Նրան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանձնարարվել էր միջնորդ լինել, Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև: Դանիելսոնը մարտի 12-14-ին հանդիպել է ինչպես իշխող թիմի, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Դրանից հետո Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչը երկարացրեց այցը: Իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի են ունեցել համատեղ հանդիպումներ, բայց ապարդյուն:

Դանիելսոնը Վրաստանից հեռացավ մարտի 19-ին: Մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում Քրիստիան Դանիելսոնը հույս հայտնեց, որ կողմերը պատրաստ կլինեն փոխզիջման, ինչը հնարավորություն կտա արդյունքի հասնել: