Քոբուլեթիի և Թերջոլայի համայնքներում սկսվել են նոր դպրոցների նախագծման աշխատանքները
Քոբուլեթիի և Թերջոլայի համայնքներում սկսվել են նոր դպրոցների նախագծման աշխատանքները

Ենթակառուցվածքների նախարարության քաղաքային զարգացման հիմնադրամը սկսում է նոր դպրոցների նախագծումը Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի բնակավայրում և Թերջոլայի մունիցիպալիտետի Բարդուբանի գյուղում։

Հաղորդում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Չաքվիի դպրոցը նախատեսված կլինի առնվազն 2000 աշակերտի համար, իսկ Բարդուբանիում կկառուցվի առնվազն 200 աշակերտի համար նախատեսված դպրոց։

«Երկու նախագծերն էլ ապագայում կօգտագործվեն որպես կրկնօրինակվող մոդել տարբեր շրջաններում», – ասվում է ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ։