Քննչական ծառայությունը կեղծ տեղեկանքների օգտագործմամբ 20 600 կիլոգրամ խաղող հանձնելու փորձի փաստով երկու անձի մեղադրանք է առաջադրել

11:27, 29.09.2026

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, պետությանը պատկանող դրամական միջոցներին ապօրինաբար տիրանալու փորձի, ինչպես նաև կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու փաստերով երկու անձի մեղադրանք են առաջադրել։

Քննչական ծառայության տեղեկացմամբ՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, պետությանը պատկանող դրամական միջոցներին ապօրինաբար տիրանալու նպատակով, պատրաստել են երկու միավոր կեղծ «տեղեկանք խաղողի ծագման մասին»։ Փաստաթղթերում ներառված են եղել կեղծ տվյալներ, իբրև թե Ռքաթիթելի տեսակի խաղողի ծագման վայրը Գուրջաանիի մունիցիպալիտետի Ճանդարի գյուղն է։

Նշված կեղծ տեղեկանքների օգտագործմամբ մեղադրյալները փորձել են Ճանդարիի գինու գործարան հանձնել 20 600 կիլոգրամ ցածր շաքարայնություն ունեցող խաղող։

Գործով քննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 19-180-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով և 362-րդ հոդվածի առաջին մասով, ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ 4-ից 7 տարի ժամկետով։

Նմանատիպ