Քննչական ծառայությունը ձերբակալել է մեկ անձի՝ ժամկետանց ապրանքներ վաճառելու համար
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, ապօրինի գործունեության համար ձերբակալել են մի քաղաքացու՝ կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող ապրանքների իրացման փաստով։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 2025–2026 թվականներին գնում էր տարբեր անվանումների ժամկետանց ապրանքներ, որոնք նախատեսված էին կենդանիների կերակրման համար։ Կասկածյալը կեղծ դրոշմակնիքի միջոցով փոփոխում էր ապրանքների պիտանելիության ժամկետները և իրականացնում դրանց իրացումը Լագոդեխիի մունիցիպալիտետի Քվեմո Գուրգենիան գյուղում՝ իր տան բակից», – ասված է քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Քննչական միջոցառումների շրջանակում, մեղադրյալի կողմից վաճառքի հանված ապրանքներից գնվել է ժամկետանց ապրանքանիշային արտադրանք։ Տանը և ավտոմեքենայում իրականացված խուզարկության արդյունքում առգրավվել է մեծ քանակությամբ տարբեր անվանումների ժամկետանց ապրանք, կեղծ դրոշմակնիք՝ պիտանելիության ժամկետը փոխելու համար, ինչպես նաև ապրանքների վաճառքից ստացված գումար։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է առողջության համար վտանգավոր ապրանքների իրացմանը։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ շարունակվում են ակտիվ քննչական գործողությունները՝ նպատակ ունենալով բացահայտել և առգրավել կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող ժամկետանց ապրանքները։