Քննչական ծառայությունը բացահայտել է կանոնի խախտում՝ կապված մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղների տեղափոխման հետ
Քննչական ծառայությունը բացահայտել է կանոնի խախտում՝ կապված մաքսային սահմանով առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղների տեղափոխման հետ

Ձեռնարկված օպերատիվ որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցների հետ, Վրաստանի մաքսային սահմանին բացահայտել են մաքսային կանոնների խախտմամբ առանձնապես խոշոր չափերի թանկարժեք մետաղի արտահանման փաստ:

Քննչական ծառայության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին «Կարծախի» մաքսակետով Վրաստանից փորձել է գաղտնի 871,53 գրամ ոսկու ջարդոն՝ 133 351,74 լարի մաքսային արժեքով տեղափոխել Թուրքիայի Հանրապետություն։

«Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում հինգից յոթ տարի ժամկետով»,- նշված է քննչական ծառայության հաղորդագրության մեջ։