Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել, զոհվել է հինգ մարդ
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել, զոհվել է հինգ մարդ

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վթարի հետևանքով հինգ մարդ է զոհվել: Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ An-32 տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ասամ նահանգի հյուսիս-արևելքում:

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ինքնաթիռը կանոնավոր թռիչք էր կատարում Ջորհատ շրջանում: Ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ սկսվել է հետաքննություն:

«Այսօր, ժամը 10:00-ի սահմաններում, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի An-32 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ասամի Ջորհատ քաղաքում պլանային թռիչքի ժամանակ: Վթարի վայրում հետաքննություն է ընթանում: Հնդկաստանի ռազմաօդային ուժերը կոչ են անում բոլորին զերծ մնալ ենթադրություններից մինչև նախնական արդյունքների հրապարակումը: Ռազմաօդային ուժերը խորը ցավակցություն են հայտնում միջադեպի կապակցությամբ և այս դժվարին պահին աջակցում են զոհվածների ընտանիքներին: Մենք կհաղորդենք լրացուցիչ մանրամասներ, հենց որ ստանանք դրանք», – ասվում է հայտարարության մեջ: