Քննչական ծառայությունը բացահայտել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստեր
Քննչական ծառայությունը բացահայտել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստեր

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները օպերատիվ-որոնողական և քննչական գործողությունների արդյունքում Աջարիայի և Սամեգրելոյի շրջանում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու երեք փաստ, որոնց համար չորս անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկը ձերբակալվել է:

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

«Հետաքննությունը պարզել է, որ ամբաստանյալները երեք տարբեր վայրերում հիմնել են մոլախաղերի բիզնես օբյեկտներ, որոնցից լոտո խաղարկության գործընթացը ինտերնետի միջոցով փոխանցվել է Վրաստանից դուրս գործող ինտերնետային կազինոների կայքերին՝ առանց համապատասխան պարտադիր թույլտվության։ Սահմանված է, որ օբյեկտների օրինական գործունեության դեպքում պետբյուջեն որպես թույլտվության վճար պետք է ստանար մոտավորապես 300 000 լարի։ Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 3-ից 5 տարի ժամկետով»,- ասվում է տեղեկատվության մեջ։