Քննչական ծառայության ղեկավար Մերաբ Գամղրելիձեն ներկայացրել է Թբիլիսիի և տարածքային վարչությունների նոր ղեկավարներին

18:03, 28.09.2026

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության պետ Մերաբ Գամղրելիձեն ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին է ներկայացրել նոր ղեկավարներին։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Մերաբ Գամղրելիձեի որոշմամբ քննչական ծառայությունում իրականացվել են կադրային փոփոխություններ։ Քննչական դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչությունը, ինչպես նաև Կախեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Քվեմո Քարթլիի տարածքային կառուցվածքային ստորաբաժանումները նոր ղեկավարներ կունենան։

Քննչական դեպարտամենտի Թբիլիսիի գլխավոր վարչության պետ է նշանակվել Գիորգի Խարշիլաձեն, Կախեթիի տարածքային վարչության պետ՝ Գիորգի Ջավախիշվիլին, Մցխեթա-Մթիանեթիի տարածքային վարչության պետ՝ Գիորգի Կորսանտիան, իսկ Քվեմո Քարթլիի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար՝ Պաատա Գորդաշվիլին։

Հանդիպման շրջանակներում Մերաբ Գամղրելիձեն տարածքային ստորաբաժանումների նորանշանակ ղեկավարների հետ քննարկել է ֆինանսատնտեսական հանցագործությունների բացահայտման, արդյունավետ քննության և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ առկա մարտահրավերները։ Նա խոսել է նաև ծառայության ուժեղացման ու զարգացման հետագա ծրագրերի և առաջնահերթ ուղղությունների մասին։ Քննչական ծառայության պետը նորանշանակ ղեկավարներին համապատասխան հանձնարարականներ է տվել։

Հանդիպմանը ներկա են եղել Ֆինանսների նախարարության քննչական ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար անձինք։

Նմանատիպ