Քիշնևի օդանավակայանից մարդիկ տարհանվել են, տեղում աշխատում են ականազերծողները
Քիշնևի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, և հայտարարվել է տարհանում։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ ուղևորներից մեկի ուղեբեռում, ենթադրաբար, պայթուցիկ նյութ է հայտնաբերվել։
Դեպքի վայրում են գտնվում սահմանային ոստիկանության և ՆԳՆ մասնագիտացված ստորաբաժանումների ներկայացուցիչները, այդ թվում՝ ականազերծողները։
Շենքից տարհանվել են բոլոր ուղևորներն ու օդանավակայանի աշխատակիցները։
Չվերթների գրանցումը կասեցվել է, և որոշ չվերթներ կարող են ուշանալ կամ վերահասցեագրվել այլ օդանավակայան։