Քիր Սթարմերը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Քիր Սթարմերը Ֆրանսիայի ղեկավարին հյուրընկալել է իր երկրի նստավայրում։
Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ Մակրոնն ու Սթարմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, անօրինական միգրացիան, Մերձավոր Արևելքը, Ուկրաինան, ինչպես նաև արհեստական ինտելեկտի հարցը։
Քիր Սթարմերը Էմանուել Մակրոնին տեղեկացրել է Միացյալ Թագավորության կողմից մարդկանց թրաֆիքինգի և սահմանով միգրանտների մաքսանենգ տեղափոխման մեջ ներգրավված խմբավորումների դեմ պատժամիջոցների նոր ռեժիմի մասին:
Մերձավոր Արևելքի վերաբերյալ երկու երկրների ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ է խուսափել տարածաշրջանային էսկալացիայից։
Ուկրաինայի վերաբերյալ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը վերահաստատել են իրենց անսասան աջակցությունն Ուկրաինային և նշել, որ կարևոր է ապահովել, որ Ուկրաինան հնարավորինս ամուր դիրքեր ունենա 2025 թվականին։