Քիր Սթարմեր - Մենք սերտ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ, և մենք կպահպանենք այդ հարաբերությունները, հիմարություն կլինի անտեսել Չինաստանը, այն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, կան բիզնես հնարավորություններ
Քիր Սթարմեր - Մենք սերտ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ, և մենք կպահպանենք այդ հարաբերությունները, հիմարություն կլինի անտեսել Չինաստանը, այն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, կան բիզնես հնարավորություններ

Մենք ընտրություն չենք կատարի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Bloomberg-ին տված հարցազրույցում։

Պեկին այցից առաջ Սթարմերը նշել է, որ իր երկիրը ստիպված չի լինի ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ ինքը կարող է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ առանց Դոնալդ Թրամփին նյարդայնացնելու կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու։

«Ինձ հաճախ են խնդրում պարզապես ընտրություն կատարել երկրների միջև։ Ես դա չեմ անում», – ասել է Քիր Սթարմերը։

Մեծ Բրիտանիայի վարչապետը խոսել է այն «նշանակալի հնարավորությունների» մասին, որոնք Պեկին այցը պետք է բերի բրիտանական բիզնեսներին։

«Մենք շատ սերտ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ, իհարկե, մենք ցանկանում ենք և կպահպանենք այդ հարաբերությունները՝ անվտանգության և պաշտպանության հարցերով հանդերձ։ Նմանապես, հիմարություն կլինի պարզապես գլուխներս ավազի մեջ թաղել և անտեսել Չինաստանը, երբ այն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունն է, և կան բիզնես հնարավորություններ», – ասաց Սթարմերը։

Քիր Սթարմերը կայցելի Չինաստան հունվարի 28-31-ը։ Վերջին անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետը Չինաստան է այցելել ութ տարի առաջ: