Քիր Սթարմեր - Մինեսոտայի հետ կապված տեսագրությունները, որոնք ես տեսել եմ, անհանգստացնող են
Քիր Սթարմեր - Մինեսոտայի հետ կապված տեսագրությունները, որոնք ես տեսել եմ, անհանգստացնող են

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտահոգված է Մինեսոտայում տեղի ունեցած կրակոցներով։

Այս մասին նա լրագրողներին ասել է ինքնաթիռում՝ Չինաստան կատարած ուղևորության ժամանակ։

Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ չի մտադիրվում լայնածավալ մեկնաբանություններ անել այլ երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է տեսնել որոշ կադրեր և չասել, որ դրանք անհանգստացնող են։ Բայց ես չեմ պնդում, որ տեսել եմ բոլոր կադրերը և բոլոր մանրամասները։ Հաշվի առնելով այն, ինչ տեսել եմ, կասեի, որ դրանք անհանգստացնող են», – ասել է Քիր Սթարմերը։

Տեղեկատվության համար, հունվարի 24-ին Մինեապոլիսում դաշնային գործակալները սպանել են ևս մեկ մարդու։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության տվյալներով՝ սահմանապահ պարեկային գործակալները ինքնապաշտպանության նպատակով կրակ են բացել մի տղամարդու վրա, որը մոտեցել է իրենց հրազենով։ Մինեապոլիսի ոստիկանապետ Բրայան Օ’Հարան ասել է, որ սպանված 37-ամյա տղամարդը ԱՄՆ քաղաքացի էր և օրինական կերպով էր գնել զենքը։