Քևին Դյուրանտի մոտ հաստատվել է կորոնավիրուս
Քևին Դյուրանտի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Հայտնի բասկետբոլիստ Քևին Դյուրանտը «Բրուքլինի» այն չորս խաղացողներից մեկն է, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Մնացած բասկետբոլիստների ինքնությունն անհայտ է: Ինչպես Քևին Դյուրանտը ասել է «աթլետիկս» հրատարակչությանը, ինքը իրեն լավ է զգում և չունի վարակի ախտանիշներ:

«NBA»-ի կրկնակի չեմպիոնը հորդորում է բնակիչներին զգույշ լինել և լինել ինքնամեկուսացման մեջ: «Բրուքլինի» ղեկավարության խոսքով, բասկետբոլիստները ինքնամեկուսացված են: