Քեթևան Դեդոպլի պողոտայում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվի Ամանորյա լուսավորության տեղադրման պատճառով
Քեթևան Դեդոպլի պողոտայում գիշերային ժամերին երթևեկությունը կսահմանափակվի Ամանորյա լուսավորության տեղադրման պատճառով

Ամանորյա լուսավորության տեղադրման պատճառով Քեթևան Թագուհու պողոտայում տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հավլաբարի հրապարակից մինչև Լեխ Կաչինսկի փողոցի խաչմերուկ ժամանակավորապես կսահմանափակվի: Այս մասին տեղեկատվություն է տարածել Թբիլիսիի քաղաքապետարանը:

Ըստ նրանց՝ սահմանափակումը ուժի մեջ կլինի նոյեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 00:00-ից մինչև 06:00-ն:

«Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցները կկարողանան շարժվել Իրբախի, Ծուրծումիա, Զուրաբաշվիլի և Կաչինսկի փողոցներով: Կաչինսկի փողոցից ավտոմեքենաների երթևեկությունը հնարավոր կլինի ինչպես Բոճորմայի փողոցի, այնպես էլ Քեթևան Թագուհու պողոտայի ուղղությամբ (ձախ շրջադարձով):

Բացի այդ, վարորդները կշարժվեն Թելավի փողոցից դեպի Բոճորմայի  փողոց, ինչպես նաև Իալբուզի փողոցից դեպի Քուռ գետի ձախ ափի ուղղությամբ», – ասվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարության մեջ: