Քերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, այսօր տեղի է ունենալու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ
Քերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, այսօր տեղի է ունենալու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ

Քերչի նեղուցում զարգացած իրադարձությունների կապակցությամբ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը անց է կացնելու արտակարգ նիստ: Այս մասին «թվիթերի» էջին գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ՝ Նիկի Հեյլին:

Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին:

«Ֆրանս պրես» գործակալության լրատվությամբ, անվտանգության խորհրդի նիստը հրավիրել են ՈՒկրաինան և Ռուսաստանը: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ, Դիմիտրի Պոլյանսկին, Մոսկվան նիստը հրավիրել է Ազովի ծովում իրավիճակի սրման պատճառով:

Իր հերթին ՄԱԿ-ում ՈՒկրաինայի ներկայացուցիչը հայտարարում է, որ ուկրաինական կողմը անվտանգության խորհրդին դիմել է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով:

Ռուսական ռազմանավերը կրակ են բացել ուկրաինական նավերի ուղղությամբ, որոնք տեղաշարժվում էին Մարիուպոլի նավահանգստում: Միջադեպի արդյունքում տուժել է ՈՒկրաինայի վեց քաղաքացի: ՈՒկրաինայի նախագահի ներկայացուցչի խոսքերով, ռուս սահմանապահները ձերբակալել են ՈՒկրաինայի 20-ից ավելի զինվորականի: ՈՒկրաինայի անվտանգության խորհուրդը հանդես է եկել 60 օրյա պատերազմական իրավիճակի հայտարարման նախաձեռնությամբ: ՈՒկրաինայի նախագահը աջակցել է այդ առաջարկությանը: