Քենիայում անհայտ զինված անձինք առևանգել են մարդասիրական կազմակերպության աշխատակցի
Հարավ-արևելյան Քենիայում անհայտ զինված անձինք հարձակվել են մանկատան վրա և առևանգել իտալացի մի կնոջ: Լրատվությունն այս մասին տարածում է տեղական մամուլը:
23 ամյա կինը մարդասիրական կազմակերպության աշխատակից է:
Միջադեպը տեղի է ունեցել Կիլիփի շրջանում: Տարածված լրատվությամբ, հրազենով զինված անձինք սկզբում կրակ են բացել և վիրավորել մի քանի մարդու, իսկ երիտասարդ կնոջը առ.անգել են:
տարածված լրատվությամբ, վիրավորվել է երեք երեխա: Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Հարձակվողների ինքնությունը անհայտ է:
Հեղինակ -
Edgar Barsegyan