Քելլի Դեգնանը գտնվում է Աջարիայում
Քելլի Դեգնանը գտնվում է Աջարիայում

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը այցելել է Աջարիայի տարածաշրջան:

Աջարիայի կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն ծանոթական բնույթի հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի դեսպանի հետ և շնորհակալություն հայտնել ռազմավարական գործընկերության և համագործակցության, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և խաղաղության քաղաքականության հանդեպ ցուցաբերած աջակցության համար:

Աջարիայի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը խոսքը վերաբերում է Աջարիայի ներդրումային հնարավորություններին և գործարար միջավայրին: Հանդիպմանը նշվել է, որ Աջարիայում կորոնավիրուսի պայմաններում, հաստատված չափանիշների նախատեսմամբ, զբոսաշրջիկներին տարբեր տեսանկյունից հետաքրքրելու համար նախատեսվում են տարբեր միջոցառումներ:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում ձեռք բերված արդյունքները, կարևորվել են տնտեսական հարաբերությունների հետագա խորացման հնարավորությունները:

Թողնել մեկնաբանություն