Քանի դեռ ուշ չէ, ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ Թուրքիան ունի այլընտրանք. Էրդողան
Քանի դեռ ուշ չէ, ԱՄՆ-ը պետք է գիտակցի, որ երկկողմ հարաբերությունները «ասիմետրիկ» չեն և Թուրքիան ունի այլընտրանք,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Միակողմանիության միտման անփոփոխությունը և անարգանքը մեզանից պահանջում են փնտրել նոր բարեկամներ և դաշնակիցներ»,- նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով, ԱՄՆ-ի կողմից արված միակողմանի քայլերը կվնասեն Վաշինգտոնի շահերը և անվտանգությունը: Էրդողանի հայտարարությամբ, ԱՄՆ-ը երբեք չի հասկացել և չի հարգել թուրք ժողովրդի մտահոգությունը:
Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին նկատողություն է արել Փեթհուլլահ Գյուլենին աջակցելու համար և նշել, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո, թուրք ժողովուրդն ակնկալում էր տեղի ունեցած փաստի դատապարտում, սակայն Վաշինգտոնի արձագանքը բավարար չէր:
ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել էր Թուրքիայում, ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին ձերբակալելուց հետո, ով մեղադրվում էր Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Չնայած Վաշինգտոնի կոչերին, Անկարան չի ազատել քահանային: Լարվածության աճի ֆոնին, ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարներին սահմանել էր պատժամիջոցներ: