Ամերիկայի Միացյալ Նահանգների օդերևութաբանական կենտրոնի տեղեկությամբ, Հարավային Քալիֆոռնիայի շրջանում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են անապատի շրջանում: Էպիկենտրոնը եղել է Ռիջքրեսթ քաղաքի մերձակայքում, Լոս-Անջելես քաղաքից 240 կիլոմետր հեռավորության վրա:
Ուժգին երկրաշարժից հետո տարածաշրջանում առանձին բնակավայրերին էլեկտրաէներգիա չի մատակարարվում: Տեղի մամուլը տեղեկացնում է ուժգին ցնցումների հետևանքով շենքերի վնասման մասին:
Ստորգետնյա ցնցումները զգացել են Լաս-Վեգասում և Մեքսիկայում:
Քալիֆոռնիայում, նույն շրջանում ուժգին երկրաշարժ էր տեղի ունեցել նաև հուլիսի 5-ին: