Քալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի
Քալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի

Քալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 65-ի: Անհետ կորած է համարվում 631 մարդ:

Շաբաթ, աղետի գոտի է այցելելու Ամերիկայի Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը և տեսակցելու տուժածներին:

Քալիֆոռնիայում անտառի հրդեհի հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Փերադայս քաղաքը, որտեղ, պաշտոնական տվյալներով բնակվում է մոտ 27 000 մարդ: Փրկարարները մոխրացած քաղաքում հայտնաբերել են ևս 8 մարդու դիակ: Եվս երեք դի է հայտնաբերվել Մալիբուում: