Քաղաքացիները պատվաստման համար կարող են գրանցվել հեռախոսով, 15 22 թեժ գծի համարով: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի պետ, Գիորգի Ղիբրաձեն:
Ինչպես հայտարարել է Ղիբրաձեն, ավելանալու է նաև պատվաստող բրիգադների թիվը:
«Այսօրվա նիստում խորհուրդը քննարկել է պատվաստումների գործընթացը առավելագույնի հասցնելու ուղիները: Այդ նպատակով կավելանա պատվաստող սենյակների և, հետևաբար, պատվաստող բրիգադների թիվը: Ինչպես հայտնի է, նրանց համար, ովքեր հնարավորություն չունեն պատվաստման համար գրանցվել էլեկտրոնային ձևով, գործում է թեժ գիծ ՝ 15 22, որը հնարավորություն է տալիս կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար գրանցվել հեռախոսով: Քաղաքացիներին թեժ գծին կուղորդեն նաև՝ Հասարակական անվտանգության կառավարման կենտրոն ՝ 112-ն ու Միասնական կառավարական թեժ գիծը ՝ 144-ը», – հայտարարել է Ղիբրաձեն: