Քաղաքացիական ավիացիայի գործակալություն. T’way Air-ը կիրականացնի սեզոնային չարթերային չվերթներ Վրաստանի և Կորեայի Հանրապետության միջև
Կորեայի Հանրապետության առաջատար բյուջետային ավիաընկերություն T’way Air-ը ծրագրում է ուղիղ ոչ կանոնավոր (չարտերային) չվերթներ իրականացնել Սեուլի և Թբիլիսիի միջև: Տեղեկությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
«Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալություն ներկայացված հայտի համաձայն՝ ավիաչվերթները կիրականացվեն 2026 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում, մասնավորապես՝ ապրիլի 24-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ, Airbus A330 և Boeing B777 տիպի օդանավերով: Երկու երկրների մայրաքաղաքների միջև նախատեսվում է իրականացնել ընդհանուր առմամբ ութ ավիաչվերթ:
Հատկանշական է, որ Վրաստանի և Կորեայի Հանրապետության միջև սեզոնային ոչ կանոնավոր չվերթներ իրականացվել են նաև 2024-2025 թվականների ընթացքում՝ կորեական Korean Air ավիաընկերության կողմից: 2024 թվականին երկու երկրների միջև օդային ճանապարհով փոխադրվել է 1 077 ուղևոր, իսկ 2025 թվականին՝ 2 233 ուղևոր:
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությունն ավիաընկերությանն արդեն տրամադրել է թռիչքների իրականացման համար անհրաժեշտ թույլտվությունը», – ասված է տեղեկատվության մեջ: