Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն ութ մարդ է զոհվել, 20 մարդ վիրավորվել է
Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն ութ մարդ է զոհվել, 20 մարդ վիրավորվել է

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն ութ մարդ է զոհվել, 20 մարդ վիրավորվել է։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմտյան հատվածում, որտեղ հիմնականում հավաքվում են շիա մահմեդականները։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ տեղում մոբիլիզացված են ոստիկանական և բժշկական խմբեր։

Նշենք, որ ուրբաթ օրը եւս պայթյուն է որոտացել Քաբուլում, որի հետեւանքով ութ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել։