Քաբուլում պայթյունի ու կրակոցների արդյունքում զոհվել է երեք մարդ: Տեղեկատվությունը տարածում է «Ալ Ջազիրան»:
Քաբուլի ոստիկանության տվյալներով ՝ քաղաքի արևմտյան մասում, պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի վրա: Պայթյունի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել է երկու մարդ: Դեպքի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Բացի այդ, արևելյան Քաբուլում սպանվել է դատախազ: Ոստիկանության տվյալներով, դատախազը աշխատանքի էր մեկնում, երբ նրան գնդակահարել են: Ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
«Ալ Ջազիրան» գրում է, որ վերջին ամիսներին Աֆղանստանում նմանատիպ միջադեպերն ավելացել են`«Թալիբան»-ի և Աֆղանստանի կառավարության միջև բանակցությունների ֆոնին: