Խորհրդարանական ընտրությունների ընթացքի ժամանակ Քաբուլում հարձակում է իրականացվել երեք ընտրատեղամասի վրա: Տեղի մամուլը տեղեկություն է տարածում, որ առանձին պայթյունների հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ: Նրանք մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել:
Կենտրոնական Ասիայի երկրներում ընթացող խորհրդարանական ընտրություններին դեմ է «Թալիբան» շարժումը: Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ ծայրահեղականները հաճախ էին հարձակումներ իրականացնում հանրահավաքներին:
Վերջին ամիսներին, տարբեր հարձակումների հետևանքով զոհվել է պատգամավորի 10 թեկնածու: