Խորհրդարանը առաջին ընթերցմամբ հաստատել է «Հանրային հեռարձակողի» մասին օրենսդրական փաթեթը
Վրաստանի խորհրդարանը 82 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ունկդրմամբ հաստատել է «Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթը:
Պատգամավորները օրենսդրական փաթեթը քվեարկության են դրել այսօրվա լիագումար նիստին:
Նախաձեռնությամբ ճշտվում է, որ հանրային հեռարձակողը արտադրանքի և ոչ թե եթերի առնվազն 25 տոկոսը տրամադրելու է անկախ մասնավոր իրավության իրավաբանական անձի կողմից պատրաստված հաղորդումներին:
Փոփոխությունների համաձայն, հանրային հեռարձակողը իրավասու կլինի, բովանդակալից պարտավորությունների կատարման ապահովման նպատակով իրականացնել հանրային մտքի հետազոտություն:
Բացի այդ, օրենսդրությամբ հնարավորություն է տրվում ռադիոհեռարձակման և Վրաստանի շրջանների ռադիոծրագրերի որակի բարձրացման համար օգտագործել հեռարձակման ալիքներ:
Փոփոխությունների համաձայն հոգաբարձական խորհուրդը գլխավոր տնօրենի ներկայացմամբ իրավասու է փոփոխություններ մտցնել հանրային հեռարձակողի դրույթում:
Հեղինակ -
Edgar Barsegyan