Սահմանադրական նախագծի քննարկման մասնակիցներին առաջին ալիքը առաջարկում է եթերաժամ
Սահմանադրական նախագծի քննարկման մասնակիցներին առաջին ալիքը առաջարկում է եթերաժամ

Հանրային հեռարձակողի առաջին ալիքը Վրաստանի սահմանադրական նախագծի քննարկման մասնակիցներին առաջարկում է եթերաժամ:

Քննարկմանը կմասնակցեն սահմանադրական նախագծի համընդհանուր-ժողովրդական քննարկման հանձնաժողովի անդամները, խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության ներկայացուցիչները:

Նախագծի կապակցությամբ հարցեր ուղարկելու հնարավորություն կտրվի ցանկացած անձի: Հարցերը ուղարկելու էլեկտրոնային հասցեն և առցանց հարթակի միջոցով քննարկմանը մասնակցելու մասին մանրամասն տեղեկությունը, երկուշաբթի կհրապարակվի 1tv.ge կայքում: Քննարկումը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 22:30-ին:

Հիշեցնենք, որ սահմանադրության նախագծի համընդհանուր ժողովրդական քննարկումը «Կովիդ 19» համավարակի պատճառով մի քանի անգամ հետաձգվել է: