Կենտրոնական մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ է մահացել
Կենտրոնական մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու մարդ է մահացել

Կենտրոնական ավտոճանապարհի Քարելի-Ռուիսի հատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Իրար են բախվել միկրոավտոբուսն ու մեքենան:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի վիրավորվել։

Տեղում մոբիլիզացվել է շտապօգնության մեքենան և փրկարար ծառայությունը։ Տեղում շարունակում են աշխատել փորձագետ քրեագետները։

Փաստի առթիվ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 8-րդ մասով։