Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի պայմանների շուրջ

10:36, 04.06.2026

Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի պայմանների շուրջ։ Կողմերը կոնսենսուսի են հասել Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։

Հայտարարության համաձայն՝ հրադադարը պայմանավորված է Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման լիակատար զինաթափմամբ և նրա անդամների հարավային Լիբանանից դուրսբերմամբ։

Համաձայնագիրը նաև նախատեսում է գոտիների ստեղծում, որտեղ Լիբանանի զինված ուժերը կհաստատեն վերահսկողություն։

Կողմերը նշում են, որ բանակցությունները կվերսկսվեն հունիսի 22-ին՝ համապարփակ համաձայնագրի հասնելու նպատակով։

Երկու երկրներն արդեն համաձայնության են եկել այս տարի հրադադարի շուրջ, չնայած հարձակումները շարունակվել են։

Նմանատիպ