Կենտրոնական ավտոմայրուղու մոտ անցկացված ակցիայի մասնակիցները երթ են անցկացնում դեպի Շիդա Քարթլիի շրջանային վարչության շենք
Կենտրոնական ավտոմայրուղու մոտ անցկացված ակցիայի մասնակիցները երթ են անցկացնում դեպի Շիդա Քարթլիի շրջանային վարչության շենք:
Ակցիային են միացել Խորավայի փողոցում սպանված դեռահաս Դավիթ Սարալիձեի հայրը, Զազա Սարալիձեն և Պանկիսի հատուկ գործողության ժամանակ զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլու հայրը, Մալխազ Մաչալիկաշվիլին:
Մի քանի ժամ առաջ, Խելթուբանի գյուղի բնակչությունը փակել էր Գորի-Բերբուկի կենտրոնական ավտոմայրուղին: Բողոքի ցույցն անցկացնում էին մահացած Թորնիկե Մերեբաշվիլու ընտանիքը և բարեկամները: Թորնիկե Մերեբաշվիլուն մահացած էին հայտնաբերել հուլիսի 6-ին: Գործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, սակայն Մերեբաշվիլու ընտանիքը պահանջում է գործը վերաորակավորել սպանության հոդվածով: