ԿԸՀ-ն այսօր նշանակելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ամսաթիվը
ԿԸՀ-ն այսօր նշանակելու է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ամսաթիվը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակվել է այսօրվա նիստի պաշտոնական օրակարգի նախագիծը, որը հաստատելուեն նույն  նիստին:

Հանձնաժողովը նախատեսում է քննարկել 9 հարց: Առաջին հարցը Վրաստանի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի ընտրությունների առաջին փուլի ամփոփումն է:

Որպես երկրորդ հարց է մտցված հրամանագրի նախագիծը Վրաստանի նախագահի 2018 թվականի հոկտեմբերի 28-ի ընտրությունների երկրորդ փուլի նշանակման մասին:

Նախատեսվում է քննարկել նաև տեխնիկական տարբեր հարցեր, այդ թվում ընտրությունների երկրորդ փուլի ընտրական միջոցառումների գրաֆիկի հաստատումը:

Օրենսդրությամբ, ընտրությունների երկրորդ փուլը նշանակվում է ամփոփիչ ակտի հրապարակումից երկու շաբաթ անց, համապատասխանաբար, այն կանցկացվի նոյեմբերի 28-ին: