ԿԸՀ-ի լրատվությամբ երկրի մասշտաբով բոլոր ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվությամբ, երկրի մասշտաբով բոլոր ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08:00-ին և այս պահի դրությամբ քվեարկությունը ընթանում է խաղաղ մթնոլորտում:
Ընտրական վարչությունում մեկ անգամ ևս պարզաբանել են, որ ընտրատեղամաս այցելած ընտրողները իր հետ պետք է ունենան Վրաստանի քաղաքացու անձը հաստատող վկայական կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր:
«Ընտրողներին հիշեցնում ենք, որ ընտրատեղամաս այցելելու ժամանակ ձեզ հետ պետք է ունենաք, Վրաստանի քաղաքացու անձը հաստատող վկայական կամ Վրաստանի քաղաքացու անձնագիրը: Ընտրողները քվեարկելու են այն ընտրատեղամասում, որը նրանց համար բացվել էր հոկտեմբերի 28-ին, նախագահական ընտրությունների առաջին փուլի համար»,-հայտարարել է ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Անա Միքելաձեն:
Նրա խոսքերով, ընտրական վարչությունը մեկ անգամ ևս զգուշացնում է ընտրական գործընթացին ներգրավված բոլոր կողմերին, որ ընտրատեղամասերում արգելված է ցանկացած տիպի քարոզ: Ընտրատեղամասում ընտրողներին կփոխանցվի մեկ բյուլետեն, որտեղ պետք է գծել միայն մեկ թեկնածուի անունը:
Այն դեպքում, եթե քվեաթերթիկում գծված կլինի երկու թեկնածուն, կամ ընդհանրապես քվեաթերթիկը կլինի դատարկ, ապա այն կհամարվի չեղյալ:
Հեղինակ -
Edgar Barsegyan