ԿԸՀ-ի մոտ բռնի գործողոթյունների արդյունքում վնասվել են հրշեջ-փրկարարական մեքենան և պաշտպանության ոստիկանության ավտոմեքենան. Կախա Սաբանաձե
Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցների բողոքը հատել է արտահայտման ազատության և խաղաղ հավաքի մասին օրենքով հաստատված շրջանակները և ընդունել բռնարար տեսք,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, Կախա Սաբանաձեն:
Փոխնախարարի խոսքով, բռնի գործողոթյունների արդյունքում վնասվել են հրշեջ-փրկարարական մեքենան և պաշտպանության ոստիկանության ավտոմեքենան:
«Օրվա ընթացքում Ռուսթավելիի պողոտայում ոստիկանները կենտրոնացված էին և ապահովել են խաղաղ բողոքի ցույցը խորհրդարանի շենքի դիմաց:
Օրենսդիր մարմնի առջև կայացած հանրահավաքից հետո մասնակիցները տեղափոխվեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածք: Բողոքի ակցիայի մասնակիցները հասնելով ԿԸՀ-ի տարածք, բռնի ուժող քանդեցին երկաթե ցանկապատը, քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ և փորձել են ներխուժել ԿԸՀ-ի տարածք, ինչը ոստիկանությունը թույլ չտվեց:
Բռնի գործողոթյունների արդյունքում վնասվել են հրշեջ-փրկարարական մեքենան և պաշտպանության ոստիկանության ավտոմեքենան:
Ցուցարարները շարունակել են իրենց բռնի գործողությունները, չհնազանդվելով ոստիկանության ցուցումներին, որից հետո ներքին գործերի նախարարությունը, իրեն շնորհված իրավասությունների շրջանակներում, ելնելով անհրաժեշտությունից կիրառեց ջրցան մեքենա»,-հայտարարել է Սաբանաձեն
Նրա խոսքով, դրանից հետո, չնայած ՆԳՆ-ն բազմաթիվ նախազգուշացումներին, որ ցուցարարներն ու կազմակերպիչները պետք է հետևեն օրենքին և կարգապահությանը և ենթարկվեն ոստիկանության օրինական պահանջներին, ցուցարարները շարունակում էին փորձել ապօրինի ներխուժել կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի տարածք:
«Նրանք տարբեր ձևերով հարձակվել են իրավապահների վրա ՝ երկաթե մահակներով, քարերով, բութ առարկաներով, դիմադրել են նրանց և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին: Ցուցարարները ոստիկանությունից գողացել են հատուկ սարքավորում – վահանը:
Չնայած ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումներին, որ ցուցարարները դադարեցնեն իրենց անօրինական գործողությունները, ցուցարարները դեռ շարունակում են իրենց բռնի գործողությունները, ինչը կանխելու համար ոստիկանությունը կրկին օգտագործեց օրենքով նախատեսված հատուկ միջոց ՝ ջրցան մեքենան:
Ներքին գործերի նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման պատասխանատու գերատեսչություն, մեկ անգամ ևս կոչ է անում հանրահավաքի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին պահպանել կարգուկանոնն ու հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին: Հանրահավաքի ընթացքում օրենքի ցանկացած խախտման կհետևի ոստիկանության անհապաղ արձագանքմանը և օրենքի սահմաններում, անմիջապես կկասեցվի», – հայտարարել է Սաբանաձեն: