ԿԸՀ – 17:00-ի տվյալներով, ընտրողների ակտիվությունը կազմել է 47,31%
17:00-ի տվյալներով, ընտրողների ակտիվությունը կազմել է 47,31%, որը քանակապես կազմում է 1 662 453 ընտրող: Այս մասին հայտարարել են Կենտրոնական ընտրական հանձնաժողոում անցկացված մամլո ասուլիսին:
ԿԸՀ-ի տեղեկությամբ, ամենաբարձր ակտիվություն է գրանցվել է Քեդիի ընտրատարածքում – 58%, իսկ ամենացածր ցուցանիշը՝ Ծալկայի ընտրատարածքում – 37%:
«Ընտրողներին հիշեցնենք, որ Վրաստանում ընտրատերածքների փակմանը մնացել է մի քանի ժամ, համապատասխանաբար, կոչ ենք անում, լինել ակտիվ, քանի որ յուրաքանչյուր ընտրողի ձայն կարևոր է»,- հայտարարել են ԿԸՀ-ում: