«Կազմունայգազ». 2025 թվականին Ղազախստանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով Ակտաու նավահանգստից շուկա է մատակարարել 1.3 միլիոն տոննա նավթ
2025 թվականին Ղազախստանը Ակտաու նավահանգստից Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով շուկա է մատակարարել 1.3 միլիոն տոննա նավթ։
Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են նավթագազային «Քազմունայգազ» ընկերության մամուլի ծառայությունից։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականի համար կանխատեսվող ծավալը կկազմի մինչև 1.6 միլիոն տոննա։
Ղազախստանի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ 2024 թվականին Բաքու–Թբիլիսի–Ջեյհան երթուղով տեղափոխվել է մոտ 1.4 միլիոն տոննա ղազախական նավթ։
Անցյալ տարվա հոկտեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկիրը նախատեսում է զգալիորեն ավելացնել նավթի տարանցման ծավալը Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով։