Կայացել է Մանկական Եվրատեսիլի վրաստանյան մասնակցի մրցութային երգի տեսահոլովակի շնորհանդեսը (վիդեո)

2018  թվականի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի Վրաստանի ներկայացուցիչ Թամար Էդիլաշվիլու «Քո ձայնը» երգի տեսահոլովակի շնորհանդեսն այսօր կայացել է Առաջին ալիքի առավոտյան հաղորդման շրջանակներում:

Տեսահոլովակը նկարահանել է Առաջին ալիքի ռեժիսոր Կախա Բուխրաշվիլին: Նրան է պատկանում նաև տեսահոլովակի հայեցակարգը:

Նկահարանման շուրջ աշխատում էր նաև Առաջին ալիքի վիզուալ ծառայության թիմը: Թամար Էդիլաշվիլու իմիջի մասին հոգ է տարել Իզա Նադարեիշվիլին:

Մանկական Եվրատեսիլի մրցութային երգի հեղինակը Սոփո Տորոշելիձեն է, իսկ տեքստի հեղինակը՝ Ալեքսանդրե Լորթքիփանիձեն:

Առաջին ալիքը 2018 թվականի Մանկական եվրատեսիլում ներկայավելիք երգի ընտրության համար հայտարարվել էր մրցույթ: