Կայա Կալասը գտնվում է Դամասկոսում, որտեղ նա բանակցություններ է վարում Եվրամիության և Սիրիայի միջև խորացող գործընկերության շուրջ

18:10, 29.09.2026

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Դամասկոսում բանակցություններ է վարում Եվրոմիության և Սիրիայի միջև գործընկերության խորացման շուրջ, – այս մասին տեղեկատվություն է տարածում սիրիական ԶԼՄ-ն։

Լրագրողների տեղեկացմամբ՝ Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ Շեյբանին Դամասկոսում հանդիպել է Կայա Կալասին։

Բանակցություններն ընթանում են «Տիշրին» պալատում և վերաբերում են Եվրոմիության ու Սիրիայի միջև երկարաժամկետ գործընկերության ձևավորմանը։

Տարածված տեղեկության համաձայն՝ Եվրամիությունը Սիրիայի իշխանություններին կաջակցի տնտեսական վիճակի կայունացման և պետական ինստիտուտների աշխատանքի վերականգնման հարցում։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավելի ուշ Կայա Կալասին ընդունելու է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

Մինչ այդ, Դամասկոս պաշտոնական այցի շրջանակներում, Եվրոմիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Սիրիայի սոցիալական և աշխատանքի հարցերով նախարար Հինդ Կաբվատին։ Կաբվատը ներկայացնում է Սիրիայի քրիստոնեական փոքրամասնությունը և կառավարության միակ կին անդամն է։

Նմանատիպ