Կայա Կալաս. Եվրոպայի սահմաններից դուրս շատ երկրներ ասում են, որ պետք է խոսենք ռուսների հետ և արդյունք կլինի, բայց Լավրովի հետ բանակցությունները ցույց են տալիս, որ Մոսկվային խաղաղությունը չի հետաքրքրում
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեփուլի հանդիպմանը, որից հետո Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե գերմանացի գործընկերոջ հետ հանդիպմանը նոր ոչինչ չի լսել։
Կալասի խոսքով՝ հանդիպման վերաբերյալ Լավրովի հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ռուսաստանին խաղաղությունն ընդհանրապես չի հետաքրքրում։
«Ռուսաստանի այս մեկնաբանություններն աբսուրդային են։ Կարծում եմ՝ հետաքրքիրն ու կարևորն այն է, որ Եվրոպայի սահմաններից դուրս շատ երկրներ ասում են, թե պետք է խոսենք ռուսների հետ և արդյունքը դրանից հետո կլինի, բայց այս բանակցությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանին խաղաղությունն ընդհանրապես չի հետաքրքրում։ Հակառակ դեպքում՝ բանակցությունների ժամանակ գործընկերոջ նկատմամբ նման վերաբերմունք չես ցուցաբերի։ Կարծում եմ՝ սա բոլորի համար շատ, շատ պարզ է», – հայտարարել է Կայա Կալասը։