Կայա Կալաս - Եվրոպան այլևս ԱՄՆ-ի համար գրավչության հիմնական կենտրոնը չէ, Եվրոպան պետք է գործի՝ ապահովելու համար, որ անվտանգության նախաձեռնությունները համատեղելի լինեն ՆԱՏՕ-ի հետ, գնդակը ՆԱՏՕ-ի դաշտում է
Կայա Կալաս - Եվրոպան այլևս ԱՄՆ-ի համար գրավչության հիմնական կենտրոնը չէ, Եվրոպան պետք է գործի՝ ապահովելու համար, որ անվտանգության նախաձեռնությունները համատեղելի լինեն ՆԱՏՕ-ի հետ, գնդակը ՆԱՏՕ-ի դաշտում է

Եվրոպան այլևս Միացյալ Նահանգների համար գրավչության հիմնական կենտրոնը չէ,- այս մասին արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է Եվրոպական պաշտպանության գործակալության տարեկան համաժողովում ունեցած ելույթում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների փոփոխությունը «կառուցվածքային է, ոչ թե ժամանակավոր»։

Ինչպես ասաց Կալասը, չնայած ԵՄ-ն դեռևս ձգտում է ուժեղ տրանսատլանտյան միության, իսկ Միացյալ Նահանգները մնում է գործընկեր և դաշնակից, «Եվրոպան պետք է հարմարվի նոր իրողություններին»։

«Եվրոպան այլևս Վաշինգտոնի համար գրավչության հիմնական կենտրոնը չէ։ Փոփոխությունը որոշ ժամանակ է, ինչ ընթանում է։ Այն կառուցվածքային է, ոչ թե ժամանակավոր։ Սա նշանակում է, որ Եվրոպան պետք է քայլ առաջ անի։ Եվրոպան պետք է գործի։ Մենք պետք է ապահովենք, որ մեր անվտանգության և պաշտպանության նախաձեռնությունները համատեղելի լինեն ՆԱՏՕ-ի հետ։ Մենք պետք է համակարգենք մեր ջանքերը ՆԱՏՕ-ի հետ։ Գնդակը ՆԱՏՕ-ի դաշտում է», – ասել է Կայա Կալասը։