Կայա Կալաս. Եվրամիությունն օգտագործում է իր գործիքները, որպեսզի Սիրիային օգնի ներառական և խաղաղ անցումային շրջանի ճանապարհին. անցումային շրջանի հաջողությունը կարևոր է Եվրոպայի համար
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Սիրիայի անցումային շրջանի հաջողությունը շատ կարևոր է Եվրոպայի համար։
Այս մասին Կալասը խոսել է Դամասկոսում՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Եվրամիությունն օգտագործում է իր քաղաքական և տնտեսական գործիքները, որպեսզի Սիրիային օգնի ներառական և խաղաղ անցումային շրջանի ճանապարհին»,- նշել է Կայա Կալասը։
Կալասը նաև հայտարարել է, որ Եվրամիության և Սիրիայի միջև հարաբերությունները Ասադի տապալումից հետո առաջընթաց են ապրում։
Ի գիտություն՝ Դամասկոսում Կայա Կալասին հանդիպել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին։