Կայա Կալաս. Եվրամիությունը պատրաստ կլինի ստանձնել Ուկրաինային աջակցելու ղեկավարությունը, եթե ԱՄՆ-ն այլևս չցանկանա դա անել
Եվրամիությունը պատրաստ կլինի ստանձնել Ուկրաինային աջակցելու ղեկավարությունը, եթե ԱՄՆ-ն այլևս չցանկանա դա անել,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Տեղեկությունը հայտնում է «Politico»-ն։
«Ես իսկապես վստահ եմ, որ մյուս բոլոր անդամները, հուսով եմ՝ նաև Միացյալ Նահանգները, պատրաստ են շարունակել աջակցել Ուկրաինային: Եվրամիությունը նույնպես պատրաստ է ստանձնել այդ ղեկավարությունը, եթե ԱՄՆ-ն այլևս չցանկանա դա անել»,- ասել է Կալասը։
Կալասը նշել է, որ «մենք չպետք է սկսենք շահարկել ԱՄՆ-ի ապագա աջակցության մասին»։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի շահերից չի բխում, որ Ռուսաստանը լինի աշխարհի ամենահզոր տերությունը։