Կայա Կալաս. Մենք քննարկում ենք Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, անվտանգության ուժերի կոշտ արձագանքը անընդունելի է և բացահայտում է մի ռեժիմ, որը վախենում է իր սեփական ժողովրդից
Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն արձագանքել է Իրանում ընթացող իրադարձություններին՝ կրկին ընդգծելով, որ ԵՄ-ն դիտարկում է երկրի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը։
«Անվտանգության ուժերի կողմից խիստ և դաժան արձագանքը անընդունելի է և ցույց է տալիս ռեժիմին, որը վախենում է սեփական ժողովրդից։ Եվրոպական Միությունը արդեն սահմանել է լայնածավալ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ՝ նրանց դեմ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների, միջուկային զենքի տարածման և Թեհրանի կողմից Ռուսաստանի պատերազմի աջակցության համար։ Մենք քննարկում ենք լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը։ Մենք շարունակում ենք աջակցել քաղաքացիական հասարակությանը։ Բացի այդ, սահմանում ենք նոր պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ովքեր բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների դեմ՝ ցույց տալու համար, որ այս գործողությունները մենք դատապարտում ենք։ Բայց ի վերջո, որոշումը պետք է կայացնի իրանցի ժողովուրդը», – հայտարարել է Կալասը։