Կախի Կավսաձեն երկկողմանի թոքաբորբի ախտորոշմամբ տեղավորվել է առաջին համալսարանական կլինիկա
Դերասան Կախի Կավսաձեն տեղափոխվել է Առաջին համալսարանական կլինիկա:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն, Լևան Ռատիանին, Կախի Կավսաձեի առողջական վիճակը կայուն է:
Ըստ Լևան Ռատիանիի, դերասանը երկկողմանի թոքաբորբ ունի:
Կախի Կավսաձեն անցյալ տարվա վերջին, Առաջին համալսարանական կլինիկայում էր գտնվում կորոնավիրուսի ախտորոշմամբ: