Վրաստանում, Կախեթիի շրջանի Շրոմաշ գյուղում մթերքային խանութ են կողոպտել: Խանութի սեփականատիրոջ մեկնաբանմամբ, անհայտ անձինք պոկել են տանիքի մի մասը և այդ կերպ մուտք գործել ներս: Նրա փոխանցմամբ, մթերային խանութից տարել են սննդամթերք, քաղցրավենիք, ծխախոտ և ոգելից խմիչքներ:
Խանութին հասցված վնասի քանակը դեռևս հայտնի չէ: Տեղում աշխատում են փորձագետ-քրեագետներ:
Տեղի ունեցած փաստով ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 177-րդ հոդվածով: