Կախեթիում մեկ անձ ձերբակալվել է կանխամտածված սպանության մեղադրանքով
Կախեթիում մեկ անձ ձերբակալվել է կանխամտածված սպանության մեղադրանքով

Վրաստանի ՆԳՆ Կախեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 1974 թվականին ծնված Լ.Չ.-ին, ով նախկինում դատապարտվել էր կանխամտածված սպանության համար։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը Քվարելի մունիցիպալիտետում փոխադարձ վեճի պատճառով սառը զենքով մահացու վնասվածք է հասցրել 1977 թվականին ծնված Ն.Ա.-ին և փախել դեպքի վայրից։

«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում մեղադրյալը ձերբակալվել է հանցագործության հետքերով՝ դրա կատարումից մի քանի ժամ անց։

Քննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։