Սեպտեմբերի 5-ի տվյալներով, Կախեթիի շրջանում վերամշակել են ավելի քան 11 հազար տոննա խաղող:
Գինու ազգային գործակալության նախագահի տեղակալ Դավիթ Տղեմալաձեն ռթվելիի (խաղողահավաք) ընթացքին ծանոթացել է Սիղնաղիի և Դեդոփլիսծղարոյի մունիցիպալիտետներում և այցելել մի քանի այնպիսի փոքր մառան, որոնք հիմա են սկսում գինի արտադրել և շուկայում իրացնել:
Դավիթ Տղեմալաձեի հայտարարությամբ, պետության աջակցությամբ Կախեթիի շրջանում փոքր մառանների քանակը վերջին տարիներին ավելացել է մի քանի անգամ և այժմ կազմում է ավելի քան 500՝ միայն Կախեթիում, որը խոսում է այն մասին, որ գինեգործությունը զարգանում է ճիշտ ուղղությամբ, Եվրոպայի զարգացած գինեգործություն ունեցող երկրների օրինակով:
Այս տարի Կախեթիում սպասում են մոտ 200-250 հազար տոննա խաղողի բերք: Խաղողահավաքի 2019 թվականի համակարգող շտաբը բացվել է Թելավիի «The Wine Hotel Telavi» հյուրանոցում: Շահագրգիռ անձինք խաղողահավաքի մասին տեղեկություն կարող են ստանալ 1501 թեժ գծի միջոցով: