Կախա Կուճավան հանդիպում է «Լելո-գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցության հետ
Կախա Կուճավան հանդիպում է «Լելո-գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցության հետ

Խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպում է «Լելո-գործընկերություն հանուն Վրաստանի» խմբակցության հետ:

Ինչպես հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Կուճավան, զրույցը հիմնականում վերաբերելու է արդի խնդիրներին:

Խորհրդարանի նախագահը նախատեսում է հանդիպել նաև ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Եկեք դա անվանենք ներածական հանդիպում, քանի որ ես ոմանց գիտեմ, ոմանց էլ չգիտեմ: Ես ուզում եմ հանդիպել ոչ միայն «Լելոյին», այլ նաև ընդդիմադիր բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին: Ամենակարևորը, հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են խորհրդարանի անդամներ, եթե ինչ-որ բանի օգնության կարիք ունեն, լինի դա տեխնիկական, թե այլ, իմ կողմից կունենան առավելագույն աջակցությունը: Ուստի ես պատրաստվում եմ հանդիպել ոչ միայն «Լելոյի», այլ նաև այլ կուսակցությունների հետ:

Ես կխոսեմ բոլոր այն հարցերի մասին, որոնք արդիական են իրենց համար: Մենք կխոսենք այն ամենի մասին, ինչը օրակարգում է, և դա բոլորի համար հետաքրքիր է», – հայտարարել է Կուճավան:

«Լելոն հանուն Վրաստանի» կուսակցությունը խմբակցություն է կազմել խորհրդարանում: «Լելոն» խորհրդարանում ունի չորս մանդատ, իսկ նրանց խմբակցությանը միացան՝ Սալոմե Սամադաշվիլին, Արմազ Ախվլեդիանին և Շալվա Շավգուլիձեն: