Կախա Կուճավան հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամների հետ:
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են երկրում ընթացիկ քաղաքական գործընթացները: Ուշադրության կենտրոնում էր Շառլ Միշելի փաստաթղթի կատարման կարևորությունը:
«Վրաստանի խորհրդարանի նախագահը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց խորհրդարանի օրակարգը, զրուցեց ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների մասին:
Ուշադրության կենտրոնում էին ընտրական և դատական բարեփոխումները: Նշվեց Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները օրենսդրությունում արտացոլելու կարևորությունը:
Կողմերը զրուցել են նաև, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդների ներկայության մասին: Հանձնաժողովի անդամները հաստատեցին, որ դիտորդները ակտիվորեն կհետևեն գործընթացին:
Կախա Կուճավան մեկ անգամ ևս նշեց, մոնիտորինգի հանձնաժողովի հետ համագործակցության կարևորությունը և իր երախտագիտությունը հայտնեց, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ՝ երկրին աջակցության համար», – նշված է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: