Կախա Կուճավան ասում է, որ որոշակի առաջընթաց կա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում, բայց անհրաժեշտ է շարունակել աշխատել այս ուղղությամբ
Կախա Կուճավան ասում է, որ որոշակի առաջընթաց կա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում, բայց անհրաժեշտ է շարունակել աշխատել այս ուղղությամբ

Ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Կախա Կուճավայի, վերջին տարիներին որոշակի առաջընթաց է գրանցվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցում:

Ինչպես Կուճավան հայտարարեց խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստին, կապված նաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ, անհրաժեշտ է շարունակել աշխատել այդ կապակցությամբ: Կախա Կուճավան կարևորել է Ռատի Իոնաթամիշվիլիի դերը որպես առաջնորդ՝ նշված ուղղությամբ տարվող աշխատանքներում:

«Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրն է: Մեր խորհրդարանում, իհարկե, մենք միշտ նշում ենք այս օրը: Վերջին տարիներին որոշ նվաճումներ կան, ես նկատի չունեմ միայն տեխնիկապես գործող խորհրդարան, որը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց լիարժեք օգտվել խորհրդարանի շենքից, կարևոր է նաև այն օրենքը, որն ընդունվել է Վրաստանի խորհրդարանի կողմից՝ 2020 թվականի հուլիսի 14-ին:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Բացի այդ, Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի արձանագրությունները, որն ուժի մեջ է մտել մայիսի 12-ից: Այսպիսով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ հնարավորինս շատ հնարավորություններ ստեղծելու համար, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան լիարժեք օգտագործել ինչպես խորհրդարանի շենքը, այնպես էլ առկա հարմարությունները: Չենք կարող չնշել Ռատի Իոնաթամիշվիլիի ներդրումն այս գործունեության մեջ, նրա դերը որպես առաջնորդ», – ասաց Կախա Կուճավան: