Կախա Կուճավա. Կքննարկենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եթե որևէ դիտողություն կա, հաշվի կառնենք
Կախա Կուճավա. Կքննարկենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եթե որևէ դիտողություն կա, հաշվի կառնենք

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան հայտարարում է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը Վրաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ դրական է:

Ինչպես նշել է Կախա Կուճավան, փաստն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները պետք է քննարկվեն և հաշվի առնվեն:

«Գիտեմ, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դրական է: Այն փաստը, որ նախևառաջ անհրաժեշտ է ավելի շատ ներգրավվածություն, շեշտում է, որ նրանք, ովքեր չեն մասնակցել առաջին փուլին, հիմա պետք է ներգրավված լինեն: Փաստն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները պետք է քննարկվեն և հաշվի առնվեն: Հուսով եմ, որ այս առումով աշխատանքները կշարունակվեն: Գիտեմ, որ շատ դրական եզրակացություն է, և եթե որևէ դիտողություն արվի, անհրաժեշտ է դրանք ևս հաշվի առնել», – ասաց Կախա Կուճավան:

Երեկ Վենետիկի հանձնաժողովը եզրահանգում է հրապարակել Վրաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ: